#Corner. Եվրո-2019-ի շունչը հասավ Երեւանի մետրոպոլիտեն, հայ ֆուտբոլիստները փայլում են արտերկրում

09:09   27 ապրիլի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 28-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլի կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Երեւանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել ֆուտբոլային գնացքի ուղերթի մեկնարկը՝ նվիրված հուլիսին Երեւանում անցկացվելիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարին։

Սամվել Սուքիասյանը զրուցել է այդ միջոցառմանը մասնակցած Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի, «Ալաշկերտի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի, Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Համլետ Մխիթարյանի եւ Արմեն Շահգելդյանի, նաեւ հեռուստահաղորդավար Արուս Տիգրանյանի հետ։

«Բանանցի» սկանդալային որոշումը․ ակումբի համասեփականատեր Ջեւան Չելոյանցի հորդորով թիմը հրաժարվեց խաղալ Վանաձորի «Լոռիի» հետ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Հայաստանի առաջնությունում տեղի ունեցան հերթական տուրի հանդիպումները։

 #Corner-ը զրուցել է «Ալաշկերտի» կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ, որը հրաշալի գոլի հեղինակ դարձավ «Արարատի» դեմ խաղում։

Արցախը պատրաստվում է ընդունել Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությունը, որին նվիրված ասուլիս տեղի ունեցավ Երեւանում։

Չլուծված է մնում Կապանի ստադիոնի խնդիրը։ Այնտեղ արդեն վաղուց չի խաղում «Գանձասար-Կապանը»։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու ազգային թիմի թեկնածուները հերթական հանդիպումներն են անցկացրել օտարերկրյա ակումբներում, աչքի ընկել արդյունավետ խաղով:

#Corner-ը ներկայացնում է հայ ֆուտբոլիստների մրցելույթներն արտերկրում։ Վերջում էլ՝ տարբեր երկրներում տեղի ունեցած զավեշտալի միջադեպերի ավանդական տեսաշար։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.