«Լիվերպուլը» 5 գոլ խփեց հետնապահին (տեսանյութ)

00:52   27 ապրիլի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց հետնապահ «Հադերսֆիլդին» եւ խփեց 5 անպատասխան գոլ (տեսանյութ):

Դուբլի հեղինակ դարձան սենեգալցի Սադիոն Մանեն ու եգիպտացի Մոհամեդ Սալահը, իսկ խաղի հաշիվն առաջին րոպեին բացեց Նաբի Կեյտան: Սալահը 21 գոլով միանձնյա գլխավորեց Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը, իսկ Մանեն 20 գոլով երկրորդն է:

73-րդ րոպեին «Լիվերպուլի» կազմում փոխարինման դուրս եկավ անգլիացի կիսապաշտպան Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը, որը վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայում էր նախորդ տարվա ապրիլի 24-ից:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 91 միավոր եւ, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին», բարձրացավ առաջին տեղ: «Հադերսֆիլդը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 14 միավորով:

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լիվերպուլ» - «Հադերսֆիլդ»՝ 5:0

Նաբի Կեյտա, 1, Սադիո Մանե, 26, 66, Մոհամեդ Սալահ, 45+1, 83



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.