Սերխիո Ռամոսը մեկ օրում 1.5 միլիոն է հավաքել բարեգործության համար (ֆոտո)

13:15   26 ապրիլի, 2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մասնակցել է Unicef-ի բարեգործական արշավին: Դրանից հետո իսպանացի պաշտպանը Ինստագրամում կատարել է գրառում, որը մեկ օրում հավաքել է մոտ 1.5 միլիոն «լայք»:

«Պատվաստանյութերը տարեկան փրկում է 2-3 միլիոն մարդու: Յուրաքանչյուր «լայքի» համար Gates Foundation-ը մեկ դոլար կփոխանցի Unicef-ին»,- Ինստագրամում գրել է Ռամոսը՝ տեղադրելով փոքրիկ երեխայի հետ լուսանկար:

Սերխիո Ռամոսը հաճախ է մասնակցում բարեգործական ակցիաների: 2014-ին նա դարձել էր Unicef-ի բարի կամքի դեսպան:

View this post on Instagram

Las vacunas salvan entre 2 y 3 millones de vidas cada año. Por cada like a esta foto, @gatesfoundation donará 1 dólar para proyectos de @unicef_es. Vaccines save between 2 and 3 million lives every year. For every like this photo receives, #GatesFoundation will donate 1 dollar to @unicef projects. #VaccinesWork

A post shared by Sergio Ramos (@sergioramos) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։