Յուրգեն Կլոպ․ «Բարսելոնայի» մրցակիցը երբեք չի լինում ֆավորիտ

22:46   25 ապրիլի, 2019

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ֆավորիտ է համարում մրցակցին։

«Իմ ղեկավարած թիմերը խաղացել են «Ռեալի» դեմ, բայց երբեք՝ «Բարսելոնայի» դեմ։ Հրաշալի է, որ «Բարսելոնայի» դեմ խաղերում մրցակիցը երբեք չի լինում ֆավորիտ։ Այդ արգելքը հաղթահարելու անհրաժեշտ կլինի տարբերվել «Բարսելոնայի» նախորդ մրցակիցներից եւ նոր բան առաջարկել։ Դա գրավիչ միտք է։ Բայց այդ ուղղությամբ առայժմ որեւէ բան չեմ մտածել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Բարսելոնա» - «Լիվերպուլ» առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 1-ին Կատալոնիայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։