50-ամյա Նինո Սալուկվաձեի ռեկորդը․ 9-րդ անընդմեջ Օլիմպիական խաղեր

22:12   25 ապրիլի, 2019

Գնդակային հրաձգության աշխարհի 6-ակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Նինո Սալուկվաձեն նվաճել է 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ 50-ամյա մարզուհին 9-րդ անգամ անընդմեջ կմասնակցի Օլիմպիական խաղերի։ 1988թ․ Սեուլի Խաղերին Սալուկվաձեն ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է ոսկե եւ արծաթե մեդալներ։ 2008թ․ Պեկինի Խաղերում նա դարձավ բրոնզե մեդալակիր Վրաստանի թիմում։

Սալուկվաձեի նվաճումը ռեկորդային է կանանց սպորտում։ Նրանից առաջ ոչ մի մարզուհի 8 Օլիմպիական խաղերից շատ մասնակցություն չի ունեցել։

Նշենք, որ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցել էր նաեւ Սալուկվաձեի որդին, որը նույնպես հրաձիգ է։ Պատմության մեջ առաջին անգամ էին Խաղերին մասնակցում մայր եւ որդի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։