ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացն առաջին անգամ Խինես Մելենդեսի ղեկավարությամբ է

21:09   25 ապրիլի, 2019

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՀՖՖ Մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական մոդուլը, որն առաջին անգամ անցկացվում է ՀՖՖ տեխնիկական տնօրեն, իսպանացի Խինես Մելենդեսի ղեկավարությամբ:

ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 12 մարզիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ Արթուր Ասոյանը, Վահե Գևորգյանը, Արթուր Հովհաննիսյանը, Պատրիկ Պապյանը, Էդգար Թորոսյանը, Մանուկ Սարգսյանը, Տիգրան Թադևոսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Ավետիս Օհանյանը, Ռադոմիր Կոկովիչը (Սերբիա), Զելկո Մարկովը (Սերբիա), Միկելե Բոնը (Իտալիա): 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։