«Ռեալը» գայթակղիչ առաջարկ է արել Ազարին, հաջորդը Սանչոն է

13:15   25 ապրիլի, 2019

Մադրիդի «Ռեալը» շարունակում է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու փորձերը:

Daily Mail-ի համաձայն՝ Արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Առաջարկն ընդունելու դեպքում Ազարը կդառնա Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Չելսին» 100 միլիոն եվրո է պահանջում նրա տրանսֆերի համար:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմում տեսնել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին: Գերմանական ակումբը 80 միլիոն եվրո է գնահատում 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, որն աճում է նրա հաջող ելույթների պատճառով:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Սանչոն մասնակցել է 30 խաղի, դարձել 11 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։