NBA. «Գոլդեն Սթեյտը» տնային պարտություն կրեց, «Հյուսթոնը» հաջորդ փուլում է

11:05   25 ապրիլի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի 5-րդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 121:129 հաշվով պարտվեց «Կլիպերսին», որը կրճատեց շարքի հաշիվը՝ 2:3:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Կեւին Դյուրանտը, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 45 միավոր:

«Հյուսթոնը» 100:93 հաշվով հաղթեց «Յուտային» եւ, շարքի հաշիվը դարձնելով 4:1, նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, փլեյ-օֆֆ

«Գոլդեն Սթեյտ» - «Կլիպերս»՝ 121:129 (41-37, 22-34, 31-33, 27-25)

Շարքի հաշիվը՝ 3:2

«Հյուսթոն» - «Յուտա»՝ 100:93 (20-20, 26-22, 29-27, 25-24)

Շարքի հաշիվը՝ 4:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։