Ռոբերտ Էմմիյան․ Ապրիլի 24-ը տխուր ու նաեւ շատ կարեւոր օր է յուրաքանչյուր հայիս համար

21:24   24 ապրիլի, 2019

1915 թվականի Հայոց Մեծ եղեռնը բոլորիս ցավն է եւ այն երբեք չի մոռացվի: Ապրիլի 24-ը տխուր ու նաեւ շատ կարեւոր օր է յուրաքանչյուր հայիս համար: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ասել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

«Ապրիլի 24-ը շատ կարեւոր օր է բոլորիս համար: Այսօրը ցավում է ամբողջ աշխարհը Հայաստանի հետ միասին: Ես այժմ գտնվում եմ Ֆրանսիայում, որտեղ տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման առիթով բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում: Ինքս էլ մասնակցում եմ այդ միջոցառումներին:

Շնորհակալ եմ Ֆրանսիայի ղեկավարությանն ու այստեղ ապրող հայերին, որ ամեն տարի պարտադիր հիշատակման միջոցառումներ են կազմակերպում եւ անցկացնում: 1915 թվականի հայոց մեծ եղեռնը բոլորիս ցավն է եւ այն երբեք չի մոռացվելու»,- ասել է Ռոբերտ Էմմիյանը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։