Ապրիլ 24․ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի եւ Յանա Եգորյանի գրառումները

19:50   24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Հայաստանի եւ աշխարհի հայ մարզիկները սոցիալական ցանցերում հանդես են եկել 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված հրապարակումներով:

Ռիոյի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը վերհիշել է Ռիո-2016-ի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում թուրք մարզիկի նկատմամբ տարած հաղթանակը եւ Ինստագրամում լուսանկար հրապարակել հաղթական գոտեմարտից:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում 98 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր թուրք Ջենք Իլդեմին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին կրկնակի օլիմպիական չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգոյանը Ինստագրամի story էջում ապրիլ 24-ի գրությամբ նկար է հրապարակել:

Հիշեցնենք, որ Յանա Եգորյանի հայրը հայ է եւ ապրում է Երեւանում: Մարզուհին մինչեւ 6 տարեկանն ապրել է Հայաստանում, ապա ծնողների բաժանումից հետո մոր հետ տեղափոխվել Ռուսաստան: Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո մարզուհին պարբերաբար այցելում է Հայաստան՝ հոր մոտ:

Ինստագրամում գրառում է կատարել նաեւ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարզիկ Միհրան Հարությունյանը: «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին այս օրը 1,5 միլիոն հայ է սպանվել: 1915 թվականի ապրիլի 24-ին մեր ազգը մեծ վերք ստացավ, որը երբեք չի բուժվի»,- գրել է Միհրան Հարությունյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։