Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանը մոտեցավ առաջատարներին

23:46   23 ապրիլի, 2019

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի չորրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը կեսական միավոր է զիջում առաջատարներ, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին։

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 38 քայլում պարտության էր մատնել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին եւ վաստակել 2,5 միավոր։ Նույնքան միավոր ունեն նաեւ Սվիդլերը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, չորրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 1։0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0,5։0,5

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0։1

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)՝ 1։0

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0։1

Մրցաշարային դրությունը 4 տուրից հետո. Կարլսեն, Անանդ՝ 3-ական միավոր, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 2,5-ական, Նայդիչ՝ 2, Վալյեխո, Մեյեր՝ 1-ական, Կեյմեր՝ 0։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։