Grenke Сhess Сlassic․ Արոնյանը 38 քայլում հաղթեց Սվիդլերին 

20:01   23 ապրիլի, 2019

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ եւ առավելության հասավ 38 քայլում։ Տուրի մյուս պարտիաները շարունակվում են։

Արոնյանը 2,5 միավորով հավասարվեց Սվիդլերին։ Նույնքան միավոր ունի նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որն այս տուրում մրցում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, չորրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 1։0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վինսենտ Կեյմեր (Գերմանիա)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Մրցաշարային դրությունը երեք տուրից հետո. Կարլսեն, Սվիդլեր՝ 2,5-ական միավոր, Կարուանա, Անանդ՝ 2-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 1,5-ական, Վալյեխո, Մեյեր, Նայդիչ՝ 1-ական, Կեյմեր՝ 0։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։