Մխիթարյանի բարձր աշխատավարձը «Արսենալին» կստիպի նրա տրանսֆերը հանել վաճառքի

20:44   23 ապրիլի, 2019

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակը Լոնդոնի «Արսենալը» մտադիր է «թեթեւացնել» աշխատավարձի ցուցակը՝ հրաժարվելով բարձր վարձատրություն ունեցող մի քանի ֆուտբոլիստներից։

Daily Mail-ը գրում է, որ «սեւ ցուցակի» առաջին տեղերում են Մեսութ Օզիլը (350 հազար՝ շաբաթական) եւ Հենրիխ Մխիթարյանը (180 հազար ֆունտ ստերլինգ), նաեւ Շկոդրան Մուստաֆին, Կարլ Ջենկինսոնը, Մոհամեդ Էլ Նենին, Կալում Չեմբերսը, Դավիդ Օսպինան եւ Դենի Ուելբեքը։

«Արսենալի» կազմում Հայաստանի հավաքականի 30-ամյա ավագն ընթացիկ մրցաշրջանի 33 խաղում խփել է 6 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։