18:40 23 ապրիլի, 2019Դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Դանիայի Սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում իր մրցելույթների եւ առաջիկա ծրագրերի մասին։
Դանիայի առաջնության 31-րդ տուրում «Հոբրոն» տանը 3։2 հաշվով հաղթել էր «Վենդսիսելին»։ 23-ամյա հայ ֆուտբոլիստը բացել էր խաղի հաշիվը եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
«Շատ ուրախ եմ, որ կարողացա աչքի ընկնել։ Ձախ թեւում ստացա գնդակը եւ փորձեցի սուր անկյունից ինչքան հնարավոր է ուժեղ հարվածել, քանի որ դարպասապահը սպասում էր փոխանցման։
Ես վնասվածք ունեի մրցաշրջանի առաջին հատվածում։ Բայց դրանից հետո սկսեցի ցուցադրել արդյունավետ խաղ եւ կարող եմ ասել, որ լավ մրցաշրջան եմ անցկացնում։ Հիմա մեր գլխավոր նպատակը Սուպերլիգայում տեղը պահպանելն է։
Դանիական առաջատար ակումբներից առաջարկների մասին կասեմ, որ հիմա կան խոսակցություններ իմ տրանսֆերի շուրջ։ Բայց ես գործակալին ասել եմ, որ առաջարկները կքննարկեմ միայն մրցաշրջանի ավարտից հետո։ Հիմա կենտրոնացած եմ «Հոբրոյում» եւ Հայաստանի ազգային հավաքականում իմ մրցելույթների վրա»,- նշեց Բաբայանը։
Դանիայի ընթացիկ առաջնության 16 խաղում Բաբայանը խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.