ՈւԵՖԱ-ի արտոնագրի համար դիմած բոլոր հայկական ակումբները ստացել են այն

18:12   23 ապրիլի, 2019

«Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի արտոնագիր, որն իրավունք է տալիս մասնակցել 2019/2020թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: «Արցախ» ֆուտբոլային ակումբը չէր դիմել ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման պատասխանատուի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշեց ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 8 ակումբներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։