NBA. «Հյուսթոնը» պարտվեց, «Միլուոկին» շարժվում է առաջ

11:23   23 ապրիլի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի չորրորդ խաղում «Յուտան» տանը 107:91 հաշվով հաղթեց «Հյուսթոնին»՝ կրճատելով շարքի հաշիվը (1:3):

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Յուտայի» խաղացող Դոնովան Միտչելը, որը հավաքել է 31 միավոր: Ջեյմս Հարդենը «Հյուսթոնին» բերել է 30 միավոր:

«Միլուոկին» «Դետրոյտի» դեմ շարքի հաշիվը դարձրել է 4:0 եւ դուրս եկել հաջորդ փուլ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» խաղացող Յանիս Ադետոկունբոն:

NBA, կանոնավոր առաջնություն

«Յուտա» – «Հյուսթոն»՝ 107:91 (32:24, 21:23, 23:32, 31:12)

Շարքի հաշիվը՝ 1:3

«Դետրոյտ» – «Միլուոկի»՝104:127 (28:26, 34:30, 23:39, 19:32)

Շարքի հաշիվը՝ 0:4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։