Դե Խեա. Մեր խաղը չէր համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակին

17:11   22 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնից» կրած պարտությունը 0:4 հաշվով:

«Գիտենք, որ պետք է առաջադիմենք, սակայն խոսքերը քիչ նշանակություն ունեն: Պետք է ամեն ինչ տանք հանուն ակումբի: Շնորհակալ եմ ձեր անվերապահ աջակցության համար: Բարդ է խոսքերով արտահայտել, թե ինչ եմ զգում այսօր:

Ես՝ որպես թիմի ավագ, ցանկանում եմ ասել, որ թիմի այս ելույթն ու արդյունքը չեն համապատասխանում այն մակարդակին, որը պետք է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» համազգեստով խաղալիս»,- թվիթերյան էջում գրել է Դե Խեան:

Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում: 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում մանչեսթերցիներն առաջին անգամ են 48 գոլ բաց թողնում մեկ մրցաշրջանի ընթացքում: Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում 45 գոլ էր բաց թողել 1999/2000 եւ 2001/2002 մրցաշրջաններում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։