Բենզեմա. Չեմ պատրաստվում հեռանալ աշխարհի լավագույն ակումբից

15:50   22 ապրիլի, 2019

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ իսպանական Պրիմերայի 33-րդ տուրի խաղում (3:0) հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո խոսել է իր ապագայի մասին:

«Ինձ չի անհանգստացնում, որ «Ռեալը» ցանկանում է հարձակվող գնել. դա ակումբի գործն է: Ես կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա եւ մտածում եմ թիմին օգնելու մասին: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա պատրաստվում եմ մնալ «Ռեալում»: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Marca-ը:

Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալի» 117-ամյա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը խփել է թիմի վերջին 8 գոլերը: Ֆրանսիացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել «Ուեսկայի» (3:2), «Վալենսիայի» (1:2), «Էյբարի» (2:1), «Լեգանեսի» (1:1) եւ «Աթլետիկի» (3:0) դեմ նախորդ 5 խաղերում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 33 խաղ անցկացրած Բենզեման գոլերի քանակը հասցրել էր 21-ի եւ, ռմբարկուների ցուցակում շրջանցելով Լուիս Սուարեսին («Բարսելոնա»), բարձրացել երկրորդ տեղ: Նա 2009-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել Արքայական ակումբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։