«Լիվերպուլի» ռեկորդն ու «Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

13:41   22 ապրիլի, 2019

«Լիվերպուլն», անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարնելով «Կարդիֆի» նկատմամբ, սահմանել է ակումբային ռեկորդ:

Լիվերպուլցիները Պրեմյեր լիգայում առաջին անգամ են հավաքում 88 միավոր: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2008/09թթ. մրցաշրջանում, երբ «Լիվերպուլը» վաստակել էր 86 միավոր, փոխանցում է Gracenote-ն:

Այդ հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը վերադարձել էր առաջին տեղ: Երկրորդ տեղ նահանջած «Մանչեսթեր Սիթին» ունի 86 միավոր, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

«Մանչեսթեր Յունայթեդը», նախօրեին 0:4 հաշվով պարտվելով «Էվերտոնին», սահմանել է ակումբային հակառեկորդ: 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում մանչեսթերցիներն առաջին անգամ են 48 գոլ բաց թողնում մեկ մրցաշրջանի ընթացքում: Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում 45 գոլ էր բաց թողել 1999/2000 եւ 2001/2002 մրցաշրջաններում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։