NBA. «Բոստոնը» անցավ հաջորդ փուլ, «Գոլդեն Սթեյտի» հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

11:44   22 ապրիլի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 113:105 հաշվով ուժեղ է գտնվել «Կլիպերսից»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:1: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 33 միավոր:

«Բոստոնը» դարձել է քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը՝ «Ինդիանային» հաղթելով չորրորդ խաղում անընդմեջ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, փլեյ-օֆֆ

«Կլիպերս» - «Գոլդեն Սթեյտ»՝ 105:113 (22:32, 32:30, 30:25, 21:26)

Շարքի հաշիվը՝ 1:3

«Ինդիանա» – «Բոստոն»՝ 106:110 (23:21, 26:26, 23:26, 34:37)

Շարքի հաշիվը՝ 0:4

«Օռլանդո» – «Տորոնտո»՝ 85:107 (26:28, 16:30, 28:24, 15:25)

Շարքի հաշիվը՝ 1:3

«Օկլահոմա» – «Պորտլենդ»՝ 98:111 (24:26, 22:24, 22:29, 30:32)

Շարքի հաշիվը՝ 1:3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։