Զիդան. Զարմացած չեմ Բենզեմայի խաղով

10:04   22 ապրիլի, 2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, մեկնաբանելով իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը, գովեստի խոսքեր է ասել հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հասցեին:

«Ցուցադրեցինք հրաշալի խաղ եւ պետք է գոհ լինենք մեր կատարած աշխատանքից: Կարեւոր է, որ դարպասապահը գոլ բաց չթողեց, քանի որ դա փոխում է տրամադրությունը: Պետք է պատրաստ լինենք «Խետաֆեի» հետ հաջորդ բարդ հանդիպմանը:

Մենք գիտենք, թե ինչ խաղացող է Բենզեման: Այն, ինչ նա արեց թիմի համար, տպավորիչ է: Ուրախ եմ Բենզեմայի համար, սակայն զարմացած չեմ նրա խաղով»,- Զիդանի խոսքը մեջբերում է El Chiringuito TV-ն:

Հիշեցնենք, որ Բենզեման Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել էր 21-ի եւ, ռմբարկուների ցուցակում շրջանցելով Լուիս Սուարեսին («Բարսելոնա»), բարձրացել երկրորդ տեղ: «Ռեալը» 64 միավորով երրորդն է եւ 4 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Առաջատար «Բարսելոնան» ունի 77 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։