Խորեն Բայրամյանը խաղաց Վարազդատ Հարոյանի դեմ եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ

19:44   21 ապրիլի, 2019

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ:

«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: «Ռուբինի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը եւս մասնակցեց ամբողջ խաղին եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

«Ռուբինը» եւ «Ուրալը» 30-ական միավորով բաժանում են 10-11-րդ տեղերը:

Ռուսաստանի առաջնություն, 24-րդ տուր

«Ուրալ» - «Ռուբին»՝ 2:1

Անդրեյ Եգորիչեւ, 1, Էրիկ Բիկֆալվի, 85 – Դմիտրի Պոլոզ, 4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։