«Սոչիի» ֆուտբոլիստի գոլն անկյունայինից

15:25   21 ապրիլի, 2019

«Սոչիի» կիսապաշտպան Եվգենի Պեսեգովն անկյունային հարվածով գոլի հեղինակ է դարձել «Չերտանովոյի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 32-րդ տուրի խաղում: Այդ խաղում Պեսեգովը դարձել է դուբլի հեղինակ՝ օգնելով «Սոչիին» տնային հաղթանակ տանել 2:1 հաշվով:

Այդ հաղթանակից հետո «Սոչին» 58 միավորով բարձրացել է երկրորդ տեղ: Առաջատար «Տյումենն» ունի 62 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։