Ռոնալդու. 1000 տոկոսով մնում եմ «Յուվենտուսում»

13:17   21 ապրիլի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո հերքել է լուրերը, որ կարող է ժամանակից շուտ հեռանալ իտալական ակումբից:

«Լավ տարի էր, որի ընթացքում հարմարվում էի: Մենք հաղթեցինք Իտալիայի Սուպերգավաթում ու նվաճեցինք Սկուդետոն: Երջանիկ եմ, հաղթելը հեշտ չէր:

Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին կասեմ, որ հնարավոր չէ միշտ հաղթել: Մենք կատարեցինք մեր լավագույն աշխատանքը: Բոլոր ուժերս ներդրեցի թիմին օգնելու համար, ինչը կանեմ նաեւ հաջորդ մրցաշրջանում: 1000 տոկոսով մնում եմ «Յուվենտուսում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որն ունի Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոնի կոչումները։

Պորտուգալացի հարձակվողն այս մրցաշրջանից առաջ Մադրիդի «Ռեալից» էր տեղափոխվել «Յուվենտուս», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-ի ամառ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։