Աբրահամ Խաշմանյանի վերադարձն «Ալաշկերտ» հաղթական էր

16:50   19 ապրիլի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» եւ հաղթեց 2:0 հաշվով: Դաշտի տերերը 2 գոլերը խփեցին խաղի սկզբնամասում: «Ալաշկերտից» գեղեցիկ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ղուկաս Պողոսյանը: 15-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, որի փոխարեն դաշտ դուրս եկած ֆրանսիացի կիսապաշտպան Ջոել Դամահուն 7 րոպե անց խփեց տանտերերի երկրորդ գոլը:

«Ալաշկերտն» առաջին հանդիպումն անցկացրեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի վերադարձից հետո: Այս մրցաշրջանի առաջին հատվածում Խաշմանյանը գլխավորում էր «Արարատը»:

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2:0

Ղուկաս Պողոսյան, 6, Ջոել Դամահու, 22

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։