«Բարսելոնայի» պատանի երկրպագուն յուրօրինակ կերպով է խնդրել Մեսիի մարզաշապիկը (ֆոտո)

12:44   18 ապրիլի, 2019

«Բարսելոնայի» երկրպագուներից մեկն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում յուրօրինակ կերպով է խնդրել կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մարզաշապիկը: Նա տրիբունայում ցուցադրել է մեծ պաստառ, որի վրա հետեւյալ գրառումն էր. «Սիրելի Մեսի, քանի դեռ չես վերադարձել տիեզերք, գուցե ինձ կտաս մարզաշապիկդ: Խնդրում եմ: Այսօր ես դառնում եմ 8 տարեկան»:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել էր Մեսիի դուբլի օգնությամբ եւ դուրս եկել կիսաեզրափակիչ: Առաջին խաղում կատալոնական ակումբը «Մանչեսթեր Յունայթեդին» պարտության էր մատնել նվազագույն հաշվով:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» կմրցի «Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա) դիմակայության հաղթողի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։