Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

09:08   17 ապրիլի, 2019

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 17-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի 2 պատասխան հանդիպումներ:

Անգլիական դիմակայությունում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը», իսկ Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» կհյուրընկալվի պորտուգալական «Պորտուին»:

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է նվազագույն հաշվով, իսկ «Լիվերպուլը» հաղթել է 2:0 հաշվով:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 23:00 (առաջին հանդիպում՝ 0:1) (Երեւանի ժամանակով)

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 23:00 (առաջին հանդիպում՝ 0:2)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։