Սպորտի նախարարության պարզաբանումը բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ

20:46   16 ապրիլի, 2019

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պարզաբանել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորման դադարեցումը։ Նախօրեին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը պահանջել էր տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցմանը՝ այն որակելով «անօրինություն և ակնհայտ ոչ օրինաչափ»: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսացել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 (http://msy.am/files/post/1555402004-64-A-1.PDF) և 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 (http://msy.am/files/post/1554712131-146-A-1.PDF) հրամանները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Գործադիր կոմիտեի որոշումը: 

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Այդ կարգի 3-րդ գլխում սահմանված է ֆինանսական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, իսկ այդ գլխի 5-րդ կետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ լինելու մասին տեղեկանք»,- նշվում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։