ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին կաջակցի Ադրբեջանի վիզա ստանալու հարցում

18:02   16 ապրիլի, 2019

ՈւԵՖԱ-ն Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աջակցություն կցուցաբերի Ադրբեջանի մուտքի վիզա ստանալու հարցում, եթե անգլիական ակումբը նվաճի Եվրոպայի լիգայի եզրափակիչի ուղեգիր, հաղորդում է ESPN-ը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենան մայիսի 28-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Քառորդ եզրափակիչում «Արսենալի» մրցակիցն է իտալական «Նապոլին», որին Ունաի Էմերիի գլխավորած թիմն առաջին խաղում հաղթել է 2։0 հաշվով։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի այս մրցաշարում Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» հետ չէր մեկնել Բաքու, որտեղ անգլիական ակումբը 3։0 հաշվով հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղին»։ 2015-ին էլ հայ կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ չէր մեկնել ադրբեջանական «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի արտագնա հանդիպմանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։