ԵԱ. Էլինա Դանիելյանը հետապնդում է առաջատարներին

12:55   16 ապրիլի, 2019

Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը սեւերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Ինա Գապոնենկոյի հետ: Էլինա Դանիելյանն ունի 4 միավոր եւ կեսական միավոր է հետ 2 առաջատարներից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը հավաքել են 3-ական միավոր, իսկ Մարիա Գեւորգյանը՝ 2:

Ապրիլի 16-ին անցկացվելիք 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։