«Ռեալը» չհաղթեց «Լեգանեսին» (տեսանյութ)

00:52   16 ապրիլի, 2019

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեգանեսի» հետ։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմին պարտությունից փրկեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլը՝ 1։1։

«Ռեալը» 61 միավորով երրորդն է եւ 4 միավոր հետ է Մադրիդի «Աթլետիկոյից»։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Լեգանես» - «Ռեալ»՝ 1։1 (տեսանյութ)

Խոնատան Սիլվա, 45 – Քարիմ Բենզեմա,51



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։