«Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ», «Յուվենտուս» - «Այաքս». Բուքմեյքերների կարծիքը

09:44   16 ապրիլի, 2019

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում կատալոնական ակումբին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.36 գործակցով: Մանչեսթերցիների հաղթանակն ունի 9.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5.50:

Օրվա մյուս խաղում Թուրինի «Յուվենտուսը» կհյուրընկալի Ամստերդամի «Այաքսին»: Իտալական ակումբի հաղթանակն ունի 1.72 գործակից, լիվերպուլցիներինը՝ 5.25, իսկ ոչ ոքին՝ 3.90:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ «Յուվենտուսը» եւ «Այաքսը» խփել են մեկական գոլ:

Ապրիլի 16-ին անցկացվելիք 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։