Արգենտինական ակումբը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Բալեկյանը մասնակցել է խաղին (ֆոտո)

20:41   15 ապրիլի, 2019

Ֆուտբոլի Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Սան Լորենցոն» 0։0 հաշվով է ավարտել հանդիպումը «Ուրականի» հետ։

Հանդիպումից առաջ «Սան Լորենցոն» ցուցապաստառ է պարզել՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդում է diarioarmenia.org-ը։

«Ուրականի» կազմում 80 րոպե հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որին փոխարինել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Լուկաս Բարիոսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։