«Դաքար» ավտոարշավն առաջին անգամ կանցկացվի Ասիայում

20:09   15 ապրիլի, 2019

«Դաքար» բազմօրյա ավտոարշավն առաջին անգամ կանցկացվի Ասիայում։ 2020 թվականին այն կընդունի Սաուդյան Արաբիան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

1978-2009 թվականներին «Դաքարն» անցկացվել է Աֆրիկայի տարածքում։ Հետագայում ահաբեկչական գործողությունների վտանգի պատճառով այն տեղափոխվեց Հարավային Ամերիկա։

Կազմակերպիչները մանրամասները կհրապարակեն ապրիլի 25-ին։ «Դաքարն» ավանդաբար անցկացվում է հունվարին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։