ԵԱ․ Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալ

20:28   13 ապրիլի, 2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ նվաճեց Արսեն Ջուլֆալակյանը։

77 կգ քաշային կարգում նա 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին։

Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Ռոման Վլասովը, որը մեկ րոպեում 10։0 հաշվով հաղթեց գերմանացի Ռոլանդ Շվարցին։  

Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերում 2։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, 5։1 հաշվով՝ մոլդովացի Դանիել Կատարագային։ 

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 3։6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին։

Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ստեփան Մարյանյանը, որը եզրափակիչում 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց նորվեգացի Ստիգ Անդրե Բերգին։

87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 3։6 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ ավարտեց մրցելույթը։

60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում 5։6 հաշվով պարտվեց ուկրաինացի Լենուր Տեմիրովին։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը որակավորման փուլում 0։4 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանին։

Ապրիլի 14-ին Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում կմրցի բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ։

72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը որակավորման փուլում 2։13 հաշվով պարտվեց ռուսաստանցի Աբուազիդ Մանցիգովին։

Հրանտ Կալաչյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի հունգարացի Ռոբերտ Ատիլա Ֆրիցչի հետ։

82 կգ քաշային Սարգիս Քոչարյանը 1/8 եզրափակիչում 0։9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Կոմարովին։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 97 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 4։0 հաշվով հաղթեց շվեդ Պոնտուս Յոհան Լունդին, 1/8 եզրափակիչում 0։3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Օրխան Նուրիեւին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։