ԵԱ․ Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

19:27   13 ապրիլի, 2019

Լեհաստանի Շչեցին քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալ օղակների վարժությունում։

Եզրափակիչում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Արթուր Թովմասյանը, որը գրավեց 7-րդ տեղը։

Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Դենիս Աբլյազինը։

Հիշեցնենք, որ բազմամարտի եզրափակիչում Արթուր Դավթյանը գրավել էր 8-րդ տեղը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։