ԵԱ․ Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

18:56   13 ապրիլի, 2019

Բաթումիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը  +109 կգ քաշային կարգում նվաճեց երկամարտի բրոնզե մեդալը՝ հավաքելով 440 կգ՝ 195+145։  Հրում վարժությունում Ալեքսանյանը նվաճեց նաեւ փոքր արծաթե մեդալ։

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 422 կգ (200+222) արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

Աշխարհի ու Եվրոպայի ռեկորդով չեմպիոն հռչակվեց 2016թ․ Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեն՝ 478 կգ (218+260)։

Հայաստանի հավաքականը երկամարտի 2 ոսկե (Սիմոն Մարտիրոսյան, 109 կգ, Հակոբ Մկրտչյան, 89 կգ), 1 արծաթե (Սամվել Գասպարյան, 102 կգ) եւ 2 բրոնզե (Դավիթ Հովհաննիսյան, 89 կգ, Ռուբեն Ալեքսանյան, +109 կգ) մեդալներով գրավեց երրորդ տեղը։

25-ամյա Գոռ Միանյսանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Ունիվերսաիդա-2017-ի հաղթող, 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2016 Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ-20 փոխչեմպիոն:

30-ամյա Ռուբեն Ալեքսանյանը 2017 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի 2014 թվականի փոխչեմպիոն, 2009 եւ 2010 թվականների Եվրոպայի չեմպիոնն է։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։