Cologne Boxing World Cup․ Անուշ Գրիգորյանը՝ ոսկե մեդալակիր

17:40   13 ապրիլի, 2019

Սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի եւ Գերմանիայի բռնցքամարտի ասոցիացիայի կազմակերպած Cologne Boxing World Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը նվաճեց հաղթողի կոչումը 51 կգ քաշային կարգում։ Նա եզրափակիչում պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Կարլի Մաքնալուին։

49 կգ քաշային կարգում տիտղոսի համար եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանը պարտվել է։

Cologne Boxing World Cup-ը 1970 թվականից անցկացված Chemistry Cup  մրցաշարի նոր անվանումն է։ Այս տարի մասնակցում է 20 երկրի 160 ներկայացուցիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։