Փաշիկ Ալավերդյան․ Եթե ես Սիմոնից գոհ լինեմ, այլեւս նրա հետ չեմ աշխատի

15:41   13 ապրիլի, 2019

Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մեկնաբանել է Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում։

«Հաղթողին չեն դատում: Եթե ես Սիմոնից գոհ լինեմ, այլեւս նրա հետ չեմ աշխատի: Շատ լավ էր, մանավանդ, որ նա վնասվածք ուներ: Վնասվածքը հաշվի չառնելով, բժիշկների եւ մերսողի քրտնաջան աշխատանքով կարողացան ոտքի կանգնեցնել Սիմոնին եւ փայլուն կատարել վարժությունները: Դեպի աշխարհի առաջնություն»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Բաթումիում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշայինների պայքարում Սիմոն Մարտիրոսյանը հաղթեց երկամարտի 427 կգ արդյունքով: Օլիմպիական փոխչեմպիոնն ու աշխարհի չեմպիոնը Եվրոպայի չեմպիոն դարձավ երկրորդ անգամ։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։