Տաթեւ Հակոբյան․ Ձգտելու եմ անել ամեն ինչ, որ հայոց եռագույնը ծածանվի չեմպիոնության պատվին

20:21   12 ապրիլի, 2019

Ամեն ինչ փչացրեց պոկում վարժության երկրորդ մոտեցումը, որը չհաշվեցին: Այս մասին Բաթումիում ընթացքող Եվրոպայի առաջնությում ասել է 87 կգ քաշայինների պայքարում փոքր բրոնզե մեդալ նվաճած Տաթեւ Հակոբյանը՝ մեկնաբանելով իր մրցելույթը:

«Ինքս էլ ավելին էի սպասում ինձանից: Պատրաստ էի ավելին բարձրացնել: Չգիտեմ՝ ինչ-ինչ պատճառներով մի բան խանգարեց: Ամեն ինչ փչացրեց երկրորդ մոտեցումս, երբ բարձրացրի, բայց չհաշվեցին: Չեմ կարող ասել՝ ինչն էր ձախողմանս պատճառը: Թվում էր՝ ամեն ինչ լավ է: Լարվածություն չկար: Հուսով եմ՝ ապագայում կկարողանամ կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Պետք է ինքս իմ մեջ վերլուծեմ եւ հասկանամ, թե ինչն էր պատճառը: Ձգտելու եմ անել ամեն ինչ, որ հայոց եռագույնը ծածանվի չեմպիոնության պատվին»,- ասաց Տաթեւ Հակոբյանը:

Նշենք, որ Տաթեւ Հակոբյանը չեմպիոնի հավակնորդներից մեկն էր: Նա 6 մոտեցումներից 4-ը ձախողեց: Պոկում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ 105 կգ։ Հրում վարժությունում Հակոբյանը բարձրացրեց 125 կգ։ 

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։