16:35 12 ապրիլի, 2019Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշայինների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակիչում մրցեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ եւ պարտություն կրեց 1։6 հաշվով։
Որակավորման փուլում Մանուկյանը 5։0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Հերման Մետսոմաեկին, 1/8 եզրափակիչում 8։0 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Ալեքսանդրու Կարասին։
77 կգ քաշային կարգում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթել է հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակիչում 3։7 հաշվով պարտվել է գերմանացի Ռոլանդ Շվարցին։
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը որակավորման փուլում 2։5 հաշվով պարտվել է վրացի Նուգզարի Ցուրցումիային։
63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձյալ որակավորման փուլում չի կարողացել հաղթահարել նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի դիմադրությունը՝ պարտվելով 2։3 հաշվով։
130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը 1/8 եզրափակիչում 0։5 հաշվով պարտվել է աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Սերգեյ Սեմյոնովին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.