Ալեքսանդր Տարխանովը նշանակվեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ

20:00   11 ապրիլի, 2019

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովը, հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Տարխանովը 1989 թվականին եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզչական շտաբում։ 

64-ամյա մասնագետը աշխատել է նաեւ ԲԿՄԱ-ում, «Կռիլյա Սովետովում», «Թերեկում», «Կուբանում», «Խիմկիում», «Ուրալում», որը նրա գլխավորությամբ դուրս է եկել 2017թ․ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Տարխանովը նաեւ մարզել է Լիտվայի «Վետրայում», բուլղարական «Սլավիայում», վերջին շրջանում նա «Ուրալի» նախագահի խորհրդականն էր։

Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:

46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» 2018/19թթ. Եվրոպայի լիգայում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։