#SportLife Vlog. Անդրանիկ Կարապետյանի «ձախողումը» ԵԱ-ում եւ Ռաֆիկ Հարությունյանի երիտասարդական ռեկորդը

19:03   11 ապրիլի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #SportLife Vlog-ը, որը պատմում հայկական սպորտի կարեւոր իրադարձությունների, հայկական մարզաշխարհի ներկայացուցիչների մրցելույթների, հաջողությունների, ձախողումների, մարզումների, սպորտային կյանքի մասին:

#SportLife Vlog-ի 6-րդ թողարկմանը Լուսինե Շահբազյանն անդրադարձել է ԵԱ-ում Անդրանիկ Կարապետյանի «ձախողմանը», մասնակցությունից զրկվելու պատճառների մասին եւ ներկա գտնվել Ռաֆիկ Հարությունյանի առաջին մրցելույթին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության 81 կգ քաշայինների պայքարի մեկնարկից րոպեներ առաջ Անդրանիկ Կարապետյանը զրկվեց մասնակցության իրավունքից անձնական քաշի ավել լինելու պատճառով: Ռաֆիկ Հարությունյանը 8-րդ տեղը զբաղեցրեց ԵԱ-ում եւ երիտասարդների ռեկորդ սահմանեց հրում վարժությունում 194 կգ արդյունքով:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։