Մեսին քթի եւ աչքի վնասվածք է ստացել, շնչառության խնդիր ունի

11:14   11 ապրիլի, 2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում քթի եւ աչքի վնասվածք է ստացել։ Նա բուժզննում կանցնի։ Ենթադրվում է, որ կատալոնական թիմի ավագը քթի միջնապատի ճաք է ստացել։ Նա չի կարողացել քթով շնչել, հաղորդում է AS-ը։

Ֆուտբոլիստը բաց կթողնի «Ուեսկայի» դեմ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպումը, որպեսզի պատրաստ լինի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղին ապրիլի 16-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» Անգլիայում հաղթել է 1։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։