ԵԱ․ Անդրանիկ Կարապետյանին թույլ չեն տվել մասնակցել

19:43   10 ապրիլի, 2019

Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցի Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Նա չի հասցրել քաշը գցել: Կշռման արարողության ժամանակ սահմանված 81 կգ քաշային կարգից ավելի քան 200 գրամ ավել է եղել եւ նրան թույլ չեն տվել մասնակցել:

Այս քաշային կարգում Հայաստանից հայտավորված է նաեւ Ռաֆիկ Հարությունյանը, որը երկամարտում հայտավորվել է 350 կգ։

Տղամարդկանց 81 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի 20:20-ին:

Ապրիլի 11-ին Հայաստանը կունենա 2 մասնակից՝ 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը եւ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Ապրիլի 13-ին, առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը: Նույն օրը մրցահարթակ դուրս կգա նաեւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։