Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիա

17:09   10 ապրիլի, 2019

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Քյոլնում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Գերմանիայում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Աղջիկների պայքարում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։