12:44 10 ապրիլի, 2019Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեսում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 125 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց ռումինացի Ռարես Չինտոանիի հետ եւ պարտություն կրեց՝ զրկվելով բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորությունից։
Գալստյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր Լատվիայի ներկայացուցիչ Դմիտրիս Միհայլովսին, իսկ քառորդ եզրափակիչում 0։11 հաշվով պարտվել թուրք օլիմպիական չեմպիոն Թահա Ակգուլին, որը դուրս է եկել եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.