Հայ մարմնամարզիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

10:21   10 ապրիլի, 2019

Լեհաստանում ապրիլի 10-ին մեկնարկում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը հանդես կգա 6 մարմնամարզիկներով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Վիգեն Խաչատրյան եւ Արթուր Ավետիսյան:

Եվրոպայի առաջնությունում որակավորման փուլը մեկ օր է տեւելու՝ ապրիլի 10-ին: Բազմամարտի որակավորման փուլում հանդես կգան Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանը: Առանձին գործիքների վրա կպայքարեն Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը: Բազմամարտում եզրափակիչ դուրս կգան 24 լավագույնները, իսկ առանձին գործիքների վրա՝ 8 լավագույնները:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է հունիսի 21-30-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերի համար: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ 10-օրյա հավաք է անցել Թբիլիսիում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։