«Արարատ-Արմենիան» ներողություն է խնդրել

12:16   9 ապրիլի, 2019

Երեւանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով Գյումրիի «Շիրակի» դեմ Հայաստանի առաջնության 25-րդ տուրի խաղում տեղի ունեցած միջադեպի համար։

«Հարգելի ֆուտբոլասերներ,

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ» հանդիպման ժամանակ օթյակում գտնվող «Արարատ-Արմենիայի» անձնակազմը և գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը չափազանց բուռն կերպով արձագանքեցին մրցավարի որոշմանը՝ ցույց տալով իրենց անհամաձայնությունը:

Անձամբ պարոն Գալստյանը և ակումբի անձնակազմը զղջում են տեղի ունեցածի համար և այս տհաճ միջադեպը համարում են անթույլատրելի:

Հետագայում նման դեպքեր պետք է չկրկնվեն, իսկ ֆուտբոլասերներին կոչ ենք անում գալ մարզադաշտ և շարունակել աջակցել մեր թիմին և հայկական ֆուտբոլին»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 2։2 հաշվով։ «Արարատ-Արմենիան» 39 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով 1 միավոր։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։