Անգլիայի Գավաթ․ «Մանչեսթեր Սիթին» եզրափակիչում է

22:27   6 ապրիլի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տանը մրցեց «Բրայթոնի» հետ եւ առավելության հասավ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի գոլի շնորհիվ՝ 1։0։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Ուոթֆորդն» ու «Վուլվերհեմփթոնը», որոնց մասնակցությամբ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին։

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 1։0 (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։